Փոխարժեքներ
12 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Ժենբեկ Կուլուբաևը։
Նրա խոսքով՝ այցը կկայանա ապրիլի 19-20-ը՝ Իլհամ Ալիեւի հրավերով։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ և բազմակողմ համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաև հետագա զարգացման և արդյունավետ համագործակցության կառուցման հեռանկարները։
«Նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը, Միջպետական խորհրդի ստեղծման մասին հուշագիրը, ինչպես նաև միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր, որոնք համապատասխանում են պետությունների շահերին»,- ասել է Կուլուբաևը։
Ուղևորությունը տեղի կունենա Ղրղզստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաև երկրների միջև Բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակի նախաշեմին։