կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-21 22:48
Քաղաքական

ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել

ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել

Եվրոպայի ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է համատեղ հռչակագիր:

 

Այս մասին հայտնում է  «Արմենպրես»-ը:

 

Ըստ հռչակագրի՝ ակնկալվում է որքան հնարավոր է` շուտ Հայաստանի հետ բանակցություններ սկսել մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ: Հռչակագրում անդրադարձ է կատարվել նաև Երևանում մարտի 16-19 անցկացված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքներին: Նշվել է, որ Եվրանեսթը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև խորհրդանական համագործակցության կարևոր հարթակ է:


Հռչակագրում ասվում է,  որ ԵԺԿ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը՝  ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքների և սկզբունքների վրա:


Ըստ փաստաթղթի՝ Արևելյան գործընկերության երկրները պետք է ինքնուրույն  լինեն իրենց ապագան որոշելու հարցում, այդ թվում՝ միջազգային այլ պայմանագրերի միանալու եղանակով՝ առանց արտաքին ճնշման և սպառնալիքների ենթարկվելու: «ԵՄ-ն աջակցում է Արևելյան գործընկերության երկրների ինքնիշխան ընտրությունը իրենց ապագան որոշելու հարցում»,- ասված է հռչակագրում:

Մանրամասները` այստեղ: