կարևոր
2404 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-23 14:05
Աշխարհ

Ռուսաստանն ու Իրանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են պատրաստել

Ռուսաստանն ու Իրանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են պատրաստել

Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներն ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախապատրաստումը. «պատմական ստորագրումը» տեղի կունենա շուտով։ Այս մասին, ինչպես գրում է iz.ru-ն, երեքշաբթի հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Երկու երկրի արտաքին գործերի նախարարությունների իրավական և տարածքային գերատեսչությունների փորձագետների շատ արդյունավետ խորհրդակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում հունիսի 21-ին, հնարավոր եղավ վերջնական տեսքի բերել համաձայնագրի տեքստը»,- ասել է դիվանագետը։

Փոխնախարարը հավելել է, որ խորհրդակցություններից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով ամենասերտ երկկողմ շփումներից մեկի շրջանակում համաձայնագրի ստորագրումը նախապատրաստելու ներքին ընթացակարգեր սկսելու վերաբերյալ։

«Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում ականատես կլինենք այս իսկապես պատմական իրադարձությանը», - եզրափակել է Ռուդենկոն: