|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Նոր համաձայնագիրը կփոխարինի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև 1961, 2000 և 2001 թվականներին ստորագրված հիմնարար փաստաթղթերին:
Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների ընթացքում համաձայնագիրն անվանել է «հիմնարար փաստաթուղթ, որը կլինի երկարաժամկետ հեռանկարում մեր հարաբերությունների հիմքը»:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ընդլայնված կազմով ռուս-կորեական բանակցություններից, ինչպես նաև Պուտինի և Կիմ Չեն Ընի երկարատև առանձնազրույցից հետո։
Պուտինը Հյուսիսային Կորեա է այցելում 24 տարվա ընթացքում առաջին անգամ։ Նրան դիմավորել են մեծ շուքով։ Կիմ Իր Սենի անվան հրապարակում դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո հրետանային համազարկ է տրվել։ Հրապարակը, որում կարող է տեղավորվել 100 000 մարդ, լեփ-լեցուն է եղել տեղի բնակիչներով, որոնք եկել էին ՌԴ նախագահին դիմավորելու։ Պուտինի այցից առաջ Փհենյանի փողոցները զարդարվել են Ռուսաստանի դրոշներով, ռուսերեն և կորեերեն ողջույնի պաստառներով և Վլադիմիր Պուտինի դիմանկարներով։
Հյուսիսային Կորեայից հետո ՌԴ նախագահը կմեկնի Վիետնամ։