|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Ըստ դրա՝ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը նախատեսում են դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրել։
«Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը` քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտները»,- ասվում է Կրեմլի զեկույցում։
Բացի դրանից՝ կքննարկվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին կնքված համաձայնագրերի իրականացումը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները:
«Բանակցությունների արդյունքների համաձայն՝ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրվի, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»,- ասվում է զեկույցում։