Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ի կարծիքով՝ Ուկրաինայում ռուսական պատերազմը կարող է շարունակվել մինչև 2022 թվականի վերջը. եվրոպացի դաշնակիցներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին CNN-ին հայտնել են եվրոպացի երկու պաշտոնյաներ։
CNN-ի հետ զրույցում շատ պաշտոնյաներ ընդգծել են, որ այժմ դժվար է ճշգրիտ կանխատեսել, թե որքան երկար կարող է տևել պատերազմը: Այնուամենայնիվ, որոշ պաշտոնյաներ ասում են, որ որևէ նշան չկա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջնական նպատակը փոխվել է: Դժվար թե նա ցանկանա դիվանագիտական ճանապարհով բանակցել, քանի դեռ չի հանդիպել ռազմական պարտության։
Պատերազմը երկար շարունակվելու մասին պատկերացումները ակնհայտ շեղումներ են դիմակայության սկզբնական օրերի գնահատականներից, երբ Ռուսաստանից ակնկալվում էր արագ գրավել Կիևը։ Սա ընդգծում է Մոսկվայի անհաջողությունները մարտի դաշտում։
Եվս երկու եվրոպացի պաշտոնյաներ ասել են, որ կարծում են՝ Ուկրաինայի արևելքում մարտերը կարող են տևել չորսից վեց ամիս, այնուհետև՝ հանգեցնել փակուղու:
Պաշտոնյաները նաև ընդունում են, որ հասարակությունը կարող է հոգնել Ուկրաինային մշտապես աջակցելու անհրաժեշտությունից, և պետք է հիշեցնեն, որ անգործությունը ավելի թանկ կարժենա: