|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, որը կարող է «շարունակվել ամիսներ և տարիներ»:
Европейская правда-ն CNN-ին հղումով հայտնում է, որ նա այս հայտարարությունն է արել Բրյուսելում ՆԱՏՕ-ի երիտասարդական գագաթնաժողովի ժամանակ։
«Մենք կշարունակենք առավելագույն ճնշում գործադրել նախագահ Պուտինի վրա՝ պատժամիջոցներ կիրառելով, տնտեսական, ինչպես նաև ռազմական աջակցություն ցուցաբերելով Ուկրաինային, որպեսզի նա դադարեցնի պատերազմը: Բայց մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ հեռանկարի», - ասել է Ստոլտենբերգը:
Դաշինքի գլխավոր քարտուղարը հավելել է. «Ուկրաինայում իրավիճակը շատ անկանխատեսելի է և անկայուն, կա հավանականություն, որ այս պատերազմը կձգվի և կտևի ամիսներ ու տարիներ»:
Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստվում են օգնել Կիևին «հին խորհրդային տեխնիկայից ավելի ժամանակակից ստանդարտ սպառազինությունների և համակարգերի» անցնելու համար, սակայն հավելել է, որ դա «լրացուցիչ վերապատրաստում է պահանջում»: