Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինան վերածվում է նոր Իսրայելի, քանի որ Ռուսաստանի հետ պատերազմը կարող է տևել մինչև 2035 թվականը. հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Օլեքսի Արեստովիչին:
«Այս պատերազմը վերջինը չէ Ռուսաստանի կողմից: Քանի որ Իսրայելը և արաբները հինգ մեծ պատերազմների միջով անցան, մինչև հասկացան, որ այս մեթոդները չեն աշխատում, և պետք է անցնել ուրիշներին: Այդպես կլինի մեզ հետ: Չգիտեմ՝ հինգի կարիք կլինի՞, թե՞ ոչ, բայց մի քանի ռազմական բախումներ կլինեն, մենք երաշխավորված ենք մինչև 2035 թվականը: Դա նշանակում է բախում յուրաքանչյուր երկու և, հնարավոր է, հինգ տարին մեկ, նաև խոշոր բախումներ՝ յուրաքանչյուր յոթից ութ տարին մեկ»,- ասել է Արեստովիչը:
Նրա խոսքով՝ ավելի լավ է, որ ուկրաինացիները, որոնք պատրաստ չեն մշտական բախումների, ժամանակավորապես լքեն երկիրը։ «Նրանց, ովքեր պատրաստ չեն դրան, ովքեր հիմա գոռում են, թե ինչպես ապրել և մեծացնել երեխաներին, այլ երկրի կարիք ունեն: Սա նոր Իսրայել է: Միայն մասշտաբներն են ավելի կտրուկ և սարսափելի: Ով պատրաստ չէ, կա Իսպանիա և շատ այլ երկրներ, գնացեք այնտեղ, եթե պատրաստ չեք»,- ասել է Արեստովիչը։