| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանի դեմ պատերազմի ժամանակ Ուկրաինան առաջին հերթին պետք է ազատի սեփական տարածքները Ղրիմում և Դոնբասում, իսկ Արևմուտքը կօգնի զենքով և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը. գրում է The Times-ը։
Դիվանագետն ասել է, որ եթե ռուս «բռնապետ» Պուտինին հաջողվի հասնել տարածքային նոր ձեռքբերումների, նա «անհաշվելի նոր տառապանքներ կպատճառի ողջ Եվրոպային»։
«Սա համապարփակ պատերազմ է, քանի որ Ուկրաինայի հաղթանակը ռազմավարական հրամայական է բոլորիս համար»,- ասել է Թրասը։
Զենքի մատակարարման վերաբերյալ նախարար Թրասն ասել է, որ իրենք պետք է ավելի խորը նայեն բրիտանական պաշարներին, «մենք պետք է մեծացնենք արտադրությունը», որպեսզի Ուկրաինան արագ ստանա անհրաժեշտ ծանր սպառազինությունը, տանկերն ու ինքնաթիռները:
Միևնույն ժամանակ, նախարարը խոստովանել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել «մինչև հինգ տարի կամ նույնիսկ մինչև մեկ տասնամյակ», և Պուտինը կարող է զանգվածային ոչնչացման զենք կիրառել՝ հուսահատորեն փորձելով դուրս բերել ՌԴ-ն փակուղուց։
Նախարարը նաև նշել է, որ անհրաժեշտ է Պուտինին զրկել Ուկրաինայում իր հաղթանակը հայտարարելու հնարավորությունից: