Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում սկսվեց «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց այն: Նա նախ նշեց, որ օրինագծի հիմքում դրվել են նոր Սահմանադրության դրույթները:
Հովհաննես Սահակյանի խոսքով՝ սահմանվել են նստաշրջանների և հերթական նիստերի տևողությունները: Նիստերն ընթանալու են քառօրյա օրակարգով, սակայն երկուշաբթին սահմանվում է խորհրդի նիստերի օր, ուր քննարկում, սահմանում են օրակարգը, երեքշաբթի ժամը 10-ից սկսվում են նիստերը` մինչև ժամը 18-ը:
Նիստերը կարող են շարունակվել մինչև օրակարգի սպառումը, բայց ոչ ավելի, քան երեք օր: Դա արվել է, որպեսզի հարցերը չկուտակվեն: Եթե օրակարգը չի սպառվում, նիստը վարողը կարող է 15 րոպե ավելացնել: Նիստերը կարող են շարունակվել մինչև 24 00-ն:
Ձևավորվում է նոր մարմին` ԱԺ խորհուրդ, այն կոլեգիալ մարմին է ՝ կազմված հանձնաժողովների, խմբակցությունների, իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչներից:
Օրենսդրական գործունեության մեջ սահմանվում են ընթացակարգեր, օրենքների երկու ընթերցում, երրորդը կարող է լինել, երբ հեղինակը դիմում է ԱԺ-ին, և օրենքի քննարկումը հետաձգվում է խմբագրման համար: Օրենքների ծանրաբեռնվածությունը տեղափոխվում է մշտական հանձնաժողովներ, բոլոր նախագծերը քննարկվում են հանձնաժողովներում:
Առաջին ընթերցման ժամանակ օրենքի քննարկումն անցնում է սահմանված ընթացակարգով: Բացասական եզրակացություն ստացած նախագծերը, որոնց որոշ դրույթների վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական որոշում, եթե հեղինակը լրամշակում է, ապա կարող է կրկին ներկայացնել հանձնաժողով, եթե հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս, ապա այն գնում է առաջ: Նույնը վերաբերում է երկրորդ ընթերցմանը: