|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սիրելի քաղաքացիներ
«Էդ որ դատավորն ա, որ իմ ասածը չպտի անի»-ի հաջորդ սերիայի գլխավոր դերերում այս անգամ վճռաբեկն էր: Վճռաբեկն «արձագանեց»` նիկոլը հո մեղավոր չի:
Շատ հետաքրքիր նախադեպ ունենք այլևս, որը հենց նիկոլի քանդած Հայաստանի դրսևորումն է:
Հայաստանում ոստիկաններից մահակներ խլելու կոչերը, զանգվածային թալան կազմակերպելն ու հրապարակում դրանից ապրել հոգու փառավորվում, ալևս խաղաղ հավաքի ուղիղ նշաններ են:
Երբ կան հրապարակված տեսագրություններ, թե ինչպես է կազմակերպվում զենքի և զինված անձանց տեղաշարժը Երևան քաղաքում, «պարզվում»` դա բացարձակապես չի նշանակում, որ այդ անձինք խաղաղ չեն:
Այսուհետ` խաղաղ ցուցարար, բայց դավաճան նիկոլ:
Որպես լրացուցիչ ծառայություն կարող եմ առաջարկել վճռաբեկ դատարանին նիկոլին նախօրոք անմեղ ճանաչել բոլոր այն հոդվածներով, որոնց դատապարտումը գալու է իշխանազավթման ավարտից հետո:
Հ.Գ. Արդյո”ք սա բավարար է գլխավոր դհոլչու պաշտոնավարումը երկարաձգելու համար: Կերևա:
Աննա Մկրտչյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր