կարևոր
583 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-22 12:05
Հասարակություն

Ռուբեն Ռուբինյանը հերթական անգամ կեղծեց ու աղավաղեց հայ ժողովրդի 35-40 տարվա պատմությունը, Էս ամբիոնից անունս կփոխեմ, եթե ապացուցի իր ասածը․ Գեղամ Մանուկյան

Ռուբեն Ռուբինյանը հերթական անգամ կեղծեց ու աղավաղեց հայ ժողովրդի 35-40 տարվա պատմությունը, Էս ամբիոնից անունս կփոխեմ, եթե ապացուցի իր ասածը․ Գեղամ Մանուկյան

ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կտրուկ արձագանքեց Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը՝ մեղադրելով նրան պատմությունը կեղծելու մեջ։

«Ռուբեն Ռուբինյանը հերթական անգամ կեղծեց հայ ժողովրդի վերջին 30-40 տարվա պատմությունը՝ հայտարարելով, թե դաշնակցությունը և այլ կուսակցություններ համատեղ հայտարարություն են արել ընդդեմ անկախության։ Եթե ցույց տա այդ հայտարարությունը, ես պատրաստ եմ փոխել իմ անունը։ Ստում է պարոն Ռուբինյանը»։

Մանուկյանը նշեց, որ 1988 թվականին նման հայտարարություն չի եղել, և հիշեցրեց՝ այն ժամանակ ավանդական երեք կուսակցությունները ընդամենը կոչ էին անում չխախտել երկրի բնականոն ընթացքը․

«1988-ի հոկտեմբերին այդ կուսակցությունները կոչ էին անում Հայաստանի իշխանություններին տեր կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահանջին, և հորդորում էին ժողովրդին՝ չդիմել ծայրահեղ քայլերի»։

Պատգամավորը ընդգծեց, որ 1988 թվականին անկախության շարժում դեռ գոյություն չուներ, և այն ժամանակվա շարժումը ուղղված էր Արցախի հարցի լուծմանը․

«Չկար 88-ին անկախության շարժում, դա Արցախի ինքնորոշման պայքարն էր։ Իսկ այսօր իշխանությունը փորձում է մոլորեցնել ժողովրդին՝ աղավաղելով պատմական փաստերը»։

Մանրամասն՝ տեսանյութում։