|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՆԱՏՕ-ի անդամ երկրները տարակարծիք են Ռուսաստանի նկատմամբ ապագա քաղաքականության հարցում՝ Ուկրաինայի պատերազմի համատեքստում. գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների։
Հրատարակության համաձայն՝ մերձբալթյան երկրները և Լեհաստանը պնդում են Մոսկվայի հետ հարաբերությունների ամբողջական խզման և այնպիսի միջոցների մասին, որոնք «Ռուսաստանին ծնկի կբերեն»։ Նրանք մտավախություն ունեն, որ այն, ինչ Ռուսաստանը կարող է ներկայացնել որպես հաղթանակ, լուրջ վնաս կհասցնի եվրոպական անվտանգությանը։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիան, Գերմանիան և Թուրքիան ցանկանում են շարունակել շփումները Ռուսաստանի հետ՝ չնայած ռուսական բանակի դեմ՝ ռազմական հանցագործություններ իրականացնելու մասին մեղադրանքներին։