Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Դեկտեմբերի 13-ին New York Times-ը հրապարակել է հարցազրույց Եվգենի Կիսինի հետ: Երաժիշտը ևս մեկ անգամ անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` մասնավորապես նշելով, որ ելույթ չի ունենա Թուրքիայում, քանի դեռ նրանց կառավարությունը չի ճանաչել 1915 թվականի` հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն:
«Իմ անձնական համոզմունքն է, որ եթե երաժիշտներից շատերը հրաժարվեն ելույթ ունենալ Թուրքիայում, այնտեղ կհասկանան, որ ժողովուրդը տուժում է իր ղեկավարների արարքներից, ինչն էլ կխթանի կիրթ մտածելակերպով մարդկանց առավել տեղեկացվածությունը»,- ասել է Կիսինը:
Նա նշել է նաև, որ արդեն վեց տարի է, ինչ ելույթ չի ունեցել Ռուսաստանում, սակայն հնարարավոր է, որ այնտեղ հանդես գա 2017-ին:
Եվգենի Կիսինը, վերջին երեք տարիների ընթացքում երկու անգամ Հայասատն է ժամանել (2012թ., 2015թ.) մենահամերգային մեծ ծրագրով, ինչպես նաև խոշոր բարեգործական նախաձեռնություններով: