|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարությունը մարտական պատրաստության մակարդակը առավելագույնի է հասցրել Դոնբասում իրավիճակի սրման և Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կենտրոնացման պատճառով. հայտնում է The New York Times-ը:
Եվրոպական բազաներում ԱՄՆ ուժերի պատրաստության կարգավիճակը «հնարավոր ճգնաժամից» փոխվել է «հնարավոր մոտալուտ ճգնաժամի» այն բանից հետո, երբ ռուսական բանակի ակտիվացումը գրավել է բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը:
ԱՄՆ-ի ռազմական գնահատականների համաձայն` Ռուսաստանը լրացուցիչ 4000 զինծառայող, ինչպես նաև զենք և տեխնիկա է կենտրոնացրել Ուկրաինային սահմանակից շրջաններում:
Ըստ Կիևի՝ ուժերը կենտրոնացած են Ռոստովի, Բրյանսկի և Վորոնեժի մարզերում, որտեղ տեղակայված են ՌԴ զինված ուժերի 28 գումարտակային մարտավարական խմբեր: Այս մասին երեքշաբթի Գերագույն ռադայի նիստում հայտարարել է Ուկրաինայի ԳՇ պետ Ռուսլան Խոմչակը: «Առաջիկայում սպասվում է ևս 25 մարտավարական խմբավորումների ժամանում, որոնք սահմանին եղածների հետ սպառնալիք են ստեղծում պետության ռազմական անվտանգության համար»,- ասել է նա:
«ԱՄՆ-ում կոնսենսուս չկա այն հարցում, թե կոնկրետ ինչ է մտադիր անել Վլադիմիր Պուտինը: Ոմանք ենթադրում են, որ Կրեմլն ուղղակի «զենք է թափ տալիս» և դրանից ավելիին չի գնա, ոմանք անհանգստացած են, որ Դոնբասում գործողությունը շուտով կարող է լուրջ հետևանքների հանգեցնել»,- հայտնում է The New York Times-ը: