Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամերիկյան New York Times-n անդրադարձել է Ջո Բեռլինգերի` Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրություն. մահ, ժխտում և նկարագրում» վավերագրական ֆիլմին:
Քեն Յավորովսկու հեղինակած «Հայերի անցյալը դեռ չի ավարտվել» վերնագրված հոդվածում մեջբերվում են հայտնի պատմական փաստեր օսմանյան թուրքերի կողմից սպանված 1.5 մլն հայերի մասին:
«Այն, ինչ պետք է ճանաչված փաստ լիներ, շարունակում է սադրիչ թեմա մնալ, քանի որ թուրքական կառավարությունը շարունակում է անտեսել կամ հերքել մեկ դար վաղեմության դեպքերը՝ ստիպելով բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ու մյուս կառավարություններին նույն կերպ վարվել»,- գրել է նա:
Յավորսկին մանրամասներ է ներկայացրել ֆիլմից, ըստ նրա` Բեռլինգերն օգտագործել է Ցեղասպանությունը վերապրածների հին տեսագրություններն ու պատմական փաստեր՝ հանցագործությունների ամբողջական պատկերը կազմելու համար:
Յավորովսկին իր հոդվածում նաև բարձրացրել է այն փաստը, որ թուրքական կառավարությունը հաճախ ճնշում է գործադրել կինոստուդիաների վրա՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերը «դարակներում թողնելու» համար:
Հեղինակն իր հոդվածը եզրափակել է Ցեղասպանության մասին ֆիլմի վերջում երևացող գիտնականներից մեկի խոսքով. «Եթե դուք ուզում եք հասկանալ Հարավսլավիայի սպանդը, Ռուանդայի ցեղասպանությունը, ինչպես նաև մեր օրերում իրագործվող զանգվածային դաժանությունները, պետք է իսկապես ուսումնասիրեք Հայոց ցեղասպանությունը: Պատմությունն անցյալում չէ»:
Յավորովսկին իր հոդվածում ներկայացրել է նաև ֆիլմում ցուցադրված՝ Ցեղասպանության մասին կադրեր: Դրանցից մեկում հնագետները պեղում են զանգվածային գերեզմանոցներն ու հանում Ցեղասպանության զոհերի մնացորդները: