|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՆԱՏՕ-ն տեսանելի ապագայում թույլ չի տա Ուկրաինային՝ անդամակցել դաշինքին, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և եվրոպացի առաջնորդները «պատրաստ չեն նման քայլի»։ Այս մասին գրում է ամերիկյան The New York Times թերթը։
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Վաշինգտոնը «կարճաժամկետ ծրագրեր չունի՝ օգնելու նախկին խորհրդային հանրապետությանը դաշինք մտնել»։
Նշվում է, որ Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել դաշինքին Կիևի անդամակցությանը, ինչից հետո դաշինքի մյուս եվրոպացի անդամները սպասողական դիրքորոշում են ցուցաբերել, քանի որ խոչընդոտ է նոր անդամի ընդունման շուրջ կոնսենսուսի անհրաժեշտությունը։
Հոդվածում ասվում է, որ նախագահ Բայդենը «ավելի թերահավատ է դարձել ԱՄՆ ռազմական պարտավորությունների ընդլայնման հարցում» և ցանկանում է նախ «տեսնել Ուկրաինայում քաղաքական և իրավական համակարգերի բարելավումներ»:
Ի թիվս այլ հնարավոր պատճառների, փորձագետները մատնանշում են նաև ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու անցանկալիությունը։