Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը ԶԼՄ-ների հրապարակումը՝ կապված Թալիբանի հետ Մոսկվայի «դավադրության» մասին, անվամել է ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարի արդյունք:
«Մենք արդեն մեկնաբանել ենք «Նյու Յորք Թայմզ» թերթի հրապարակումը: Չափազանց մեծ աժիոտաժ է ստեղծվում բացահայտ կեղծիքի շուրջ, որը նույնիսկ Թրամփն ու նրա վարչակազմը հերքել են։ Հասկանալի է, որ ովքեր չեն ցանկանում հեռանալ Աֆղանստանից, ցանկանում են արդարացնել իրենց սեփական անհաջողությունը» - ասել է Քաբուլովը:
Անցյալ շաբաթ «Նյու Յորք Թայմզ» -ը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզական գործակալությունների անանուն ներկայացուցիչների, հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ Ռուսաստանի ռազմական հետախուզությունը պարգևատրումներ է առաջարկել «Թալիբան» խմբավորման զինյալներին Աֆղանստանում ամերիկացի զինվորների վրա հարձակման համար: Ոչ մի ապացույց չի ներկայացվել: Դրանից հետո ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարեց դիվանագետների դեմ սպառնալիքների մասին:
Արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին հրապարակումը կեղծ անվանեց: Սպիտակ տունը նույնպես քննադատեց հոդվածը՝ նշելով, որ հետախուզությունը նման բան չի հաղորդում, և ըստ Դոնալդ Թրամփի՝ հրապարակումը պատվիրված է եղել: Ավելի ուշ հերքում տարածվեց նաև թալիբների կողմից: