|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն BBC Radio 5-ի լրագրողի հետ զրույցում խոստովանել է, որ Ուկրաինան կարող է համաձայնել հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց, եթե դա օգնի կանխել Ռուսաստանի հետ պատերազմը։
Հարցին, թե արդյո՞ք Կիևը քննարկում է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերը հետաձգելու հարցը, թեև դա գրված է Ուկրաինայի սահմանադրության մեջ, դեսպանը պատասխանել է. «Մենք կարող ենք, հատկապես՝ երբ սպառնացել, շանտաժի են ենթարկել և հրահրել դրան»:
Նրա խոսքով՝ Ուկրաինան «կարող է ճկունություն ցուցաբերել»։
Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ սա ուկրաինացի պաշտոնյաների առաջին նման հայտարարությունն է Մայդանից հետո։ Առայժմ պետական պաշտոնյաներից կամ դիվանագետներից ոչ մեկը թույլ չի տվել մերժել ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրսը։