|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ուկրաինայի արևմտյան Տերնոպոլ քաղաքում Ռուսաստանի կողմից իրականացված դրոնային և հրթռիային ահրաձկումների հետևանքով առնվազն 26 քաղաքացիական անձ է մահացել, այդ թվում և երեք երեխա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
Նա նշել է, որ հարձակման հետևանքով թիրախավորվել է բնակելի շենք, վիրավորվել է մոտ 100 մարդ, որոնց շարքում 18-ը երեխաներ են։
Ռուսական հարձակման հետևանքով տուժել են նաև Լվով և Իվանո-Ֆրանկիվսկ շրջանները, իսկ Խարկովում վիրավորվել է ավելի քան 30 մարդ։
Ուկրաինական կողմը հայտնել է ռուսական 476 դրոններից 442-ը, ինչպես նաև արձակված 48 հրթիռներից 41-ը ոչնչացնելու մասին։
Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախորդ գիշեր երկրի տարբեր շրջաններում ոչնչացրել է ուկրաինական 65 անօդաչու թռչող սարք։