|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինան օկուպացնելու ծրագրերից և վերախմբավորվելուց հետո իր հարվածները կկենտրոնացնի արևելքում ու հարավում. ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը։
«Առաջիկա շաբաթների ընթացքում մենք սպասում ենք, որ ռուսական զորքերը կփորձեն առաջխաղացում իրականացնել Ուկրաինայի արևելյան և հարավային մասերում, որպեսզի գրավեն ամբողջ Դոնբասը և ցամաքային միջանցք ստեղծեն դեպի օկուպացված Ղրիմ: Այսպիսով՝ պատերազմը թեւակոխել է կրիտիկական փուլ»,- ասել է Ստոլտենբերգը։
Նա հավելել է, որ Բուչայի ողբերգությունը դժվար թե ռազմական հանցագործությունների եզակի փաստ լինի:
«Երբ և եթե նրանք նահանջեն, և ուկրաինական զորքերը վերադարձնեն տարածքը, ես վախենում եմ, որ նրանք այնտեղ կգտնեն զանգվածային գերեզմաններ, վայրագությունների և ռազմական հանցագործությունների նոր ապացույցներ», - ասել է Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում։
Նա վերահաստատել է ՆԱՏՕ-ի խոստումը՝ շարունակել աջակցել Ուկրաինային։