Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ իշխանությունները երկյուղում են, որ սեպտմբերի 11-ի նախաշեմին երկրի խոշոր ձեռնարկություններում զանգվածային գործողություններ կսկսվեն` սաբոտաժի տեսքով, որոնց կազմակերպիչները «Ալ Քաիդա»-ի կողմից ներդրված գործակալներն են. ասվում է ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտի զեկույցում:
ABC հեռուստաալիքը, վկայակոչելով այդ փաստաթուղթը, զգուշացրել է, որ ծայրահեղականներին հաջողվել է կարեւոր պաշտոններ զբաղեցնել արդյունաբերական ձեռնակություններում, եւ պատրաստվում են ֆիզիկական ու կիբերհարձակումներ, օրինակ` քիմիական կամ նավթարդյունաբերական գործարաններում:
Թեեւ ԱՄՆ պետդեպարտամենտը պնդում է, որ որեւէ կոնկրետ սպառնալիք չկա, սակայն մայիսին Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունից հետո ի հայտ եկած նյութերից կարելի է ենթադրել, որ «Ալ Քաիդա»-ն իսկապես սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-րդ տարելիցի կապակցությամբ նոր ահաբեկչություններ էր նախաձեռնում: