Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-04-04 21:44
Հասարակություն

Սա հայի պայքարն է Արցախի ու ՀՀ֊ի լինելիության համար. Տիգրան Նալչաջյան

Սա հայի պայքարն է Արցախի ու ՀՀ֊ի  լինելիության համար. Տիգրան Նալչաջյան
Բացատրեմ, թե ինչու եմ ապրիլի 5-ին լինելու ազատության հրապարակում և ինչու պետք է բոլորս լինենք այնտեղ։
 
1.Սա ինձ համար կուսակցական ու քաղաքական պայքար չէ, այլ հայի պայքարն է Արցախի ու Հայաստանի լինելիության, անվտանգության ու պաշտպանության համար, որն ի զորու չեն ապահովելու այսօրվա իշխանությունները ու վստահ եմ, որ չեն էլ ուզում։
2. Ինձ համար այլևս չկան նախկիններ ու ներկաներ ու մեծ հաշվով թքած ունեմ այդպիսի թեզերի ու բաժանումների վրա։ Դա ամոթալի բաժանում է։ Ինձ համար կան հայրենիքի համար մտահոգ հայեր, ովքեր անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից` պետք է ամսի 5-ին լինեն այնտեղ։
 
3. Եվ ամենակարևորը։ Շատ բան ենք արդեն ուշացրել, սա վաղուց պետք է արվեր։ Ոչ մի երկրում պարտության սիմվոլ իշխանությունը չի մնում իշխանության և անգամ նորից վերընտրվում։ Սա ՄԵԾ ամոթ է մեր պատմության էջում ու պետք է շուտ շտկել այն։ Պարտված իշխանությունները չեն կարող ունակ լինել գրանցելու հաջողություններ, այլ տանելու են նորանոր ձախողումների։
 
Հ.Գ. Եթե այս գրառումը կարդում է մոլի նիկոլական, թող գոնե հասկանա, որ ամսի 5-ի հրապարակում հավաքված մարդկանց մեծ թիվը նաև լավ քաղաքական հենարան է իրենց սրտի վարչապետի համար, որպեսզի մատնանշելով հանրահավաքը` նոր զիջումների չգնա բանակցությունների ժամանակ։
 
Տիգրան Նալչաջյան
 
Ռեժիսոր, դերասան