Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերջին տարիներին մեր խոսքի կուլտուրան անկում է ապրել, շատ սովորական է դարձել հայհոյախոսությունը, լկտի արտահայտությունները․․․Թեկուզ սոցկայքերը նայենք, ուղղակի զզվանքի տեղիք է տալիս մարդկանց բառապաշարը, բայց ուշադրություն դարձրեք, թե այդ բառապաշարը, այս անկումը երբ սկսվեց»,-այս մասին Yerkır.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Մեր զրուցակիցը համակարծիք է դիտարկմանը, որ հասարակությունը, սովորաբար, նմանվում է իր առաջնորդին, դառնում այնպիսին, ինչպիսիսն՝ իր երկրի առաջնորդն է․ «Հիմքը՝ վախն է»,-ասում է Կարինե Նալչաջյանը՝ հատկանելով․ «Մեզ այսօր ներշնչում են, որ թույլ ենք, բանակը ջախջախված է, մեզ հրամցնում են խաղաղություն, որը ընդհանրապես գետնից կտրված արտահայտություն է․ շատ լավ գիտենք, որ խաղաղություն չի լինի, այսինքն՝ այս իրավիճակում, երբ թշնամին ատամները սրած զինվում է, սպառնում է, խոսում է իր ախորժակի մասին, երբ նման պայմաններում մենք մեր վիզը ծռած խաղաղություն ենք ուզում ուղղակի գնում ենք դեպի մահ»,-վստահեցնում է Կարինե Նալչաջյանը։
Սակայն, մեր զրուցակցի խոսքով՝ հայ լինելու գիտակցությունը մեզանում դեռ մեռած չէ․ «Կանցնեն այս մրրիկները հայ մարդը նորից ոտքի կկանգնի»,- վստահեցնում է հոգեբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։