|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Սեպտեմբերի 2-ն այս տարի ավելի շատ խորհելու, վերլուծելու, սառը դատողությամբ դիտարկելու խորհրդանշական օր է` հասկանալու, թե ինչպե՞ս և ո՞ւր պետք է շարժվել:
Ճանապարհը շատ բարդ է լինելու, փշոտ, փորձություններով, լարվածությամբ, ճնշումներով, թշնամական միջամտությամբ, սակայն հայի ներկայությունն Արցախում և Հայաստանում պահպանելու ու անվտանգության և խաղաղության միակ ճանապարհը պայքարն է:
Արցախցիների իրավունքների վերականգնումն ու նրանց` արժանապատիվ պայմաններով Արցախ վերադարձը, նաև Հայաստանի անվտանգության երաշխիքն է:
ՀԳ. Այսօր, առիթ ունեցանք մասնակցելու Արցախի Հանրապետության խորհրդարանի հատուկ նիստին, որն ի տարբերություն նախորդ` տոնական նիստերին, անցավ լրիվ այլ պայմաններում և առաջին անգամ, ցավոք, Հայաստանում»: