Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
21-րդ դարի տեղատարափ ինֆորմացիայի, հսկայական մարդկային և այլ ռեսուրսների առկայության, աշխարհաքաղաքական տարաբնույթ գործընթացների, պատերազմների, մարդկային կյանքերի ոչնչացման ու պետությունների կործանման կողքին ապրում է «ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԸ»:
«ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԸ», որը կորցրել է իր հայրենիքի 75%-ը, որին ստիպում են գլուխ խոնարհել իր հայրենակցին սպանածի, իրեն հայրենազրկածի, իր արժանապատվությունը ստորացնողի հետ: Այժմյան «ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԸ» ուղիղ հակասության մեջ է գտնվում 1988 թվականին իր հայրենիքի վերամիավորման համար պայքարի դուրս եկած, գիշերուզօր կռիվ տվող, 1994 թվականին թշնամուն զինադադար պարտադրած հայի հետ:
«ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԸ», իրենից վանելով պատասխանատվությունը, մեղավորներ է փնտրում անգամ Մոզամբիկում, մեղադրում է բոլորին իր անհաջողությունների մեջ:
«ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԸ» ատում է դիմացի հային, ապրում «Ով տեր՝ ես ծառա» սկզբունքով, ամեն ինչ իջեցնում կենցաղային մակարդակի, իր բավարարվածությունն ու ռեալիզացված լինելը տեսնում մյուս հայ մարդու անհիմն կալանավորման, ունեզրկման, նվաստացման մեջ: Այս ամենից ստանում իր ապրելու իմաստի անհրաժեշտ չափաբաժին ադրենալինը ու նորից մտնում «ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԻ» պատյանի մեջ:
«ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԸ» ունի նաև որոշումներ կայացնելու, ընտրելու և գործելու իրավունք: Այս բոլորն էլ անում է մեծագույն անտարբերությամբ՝ արդյունքում նպաստելով Արցախյան հիմնախնդրի մոռացությանը և նոր՝ «Սյունյաց հիմնախնդրի» ձևավորմանը՝ իրեն կոտորած թշնամուն իր անտարբերությամբ հասցնելով Սյունիք, Սյունիքի դարպասներն էլ՝ թշնամու հետ մյուս հայ մարդու սահմանը:
«ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԸ» նաև «խաղաղասեր» է, վերացական խաղաղության դիմաց պատրաստ է վճարելու ցանկացած գին՝ Հայրենիք, «ՄՅՈՒՍ ՀԱՅԻ» կյանքը, արժանապատվություն, անվտանգություն, սակայն այս հարցում հանդիպում է մյուս հայի դիմադրությանը: «Մյուս հայը», գիտակցելով խաղաղության անգնահատելի նշանակությունը, քաջ գիտակցում է, որ խաղաղություն չի կարող լինել իր անվտանգության և արժանապատվության հաշվին:
Ու կռիվ է «ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԻ» և «ՄՅՈՒՍ ՀԱՅԻ» միջև: «ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԻ» չափանիշը ստամոքսն ու սառնարանն է, մյուս հային հնարավորինս ոտնակոխ անելը, «ՄՅՈՒՍ ՀԱՅԻ» հենքը բացառապես գաղափարական է՝ Հայրենիք, պետականություն, արժանապատիվ խաղաղություն և անվտանգություն:
«ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԻ» համար Արցախը բեռ էր, «ՄՅՈՒՍ ՀԱՅԻ» համար՝ Հայրենիք:
«ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԸ» իր վրայից գցելու է այդ բեռը, որ «հանգիստ» ու «խաղաղ» ապրի, «ՄՅՈՒՍ ՀԱՅԸ» վերցնելու է այս սուրբ «բեռը» ու կրկին պայքարի դրա ազատագրման, պաշտպանության ու Հայրենիքի վերածննդի համար:
Հայաստան երկրի տերը «ՄՅՈՒՍ ՀԱՅՆ» է, իսկ «ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԸ» ընդամենը կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող:
Ու «ՀԱՅ»-ը պետք է ընտրի, թե ում պայքարին է միանում՝ «ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԻ», թե «ՄՅՈՒՍ ՀԱՅԻ» ու միշտ հիշել, որ ԴԺՈԽՔԻ ԱՄԵՆԱԽԱՎԱՐ ԽՈՐԽՈՐԱՏՆԵՐԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՆ, ՈՎՔԵՐ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀՊԱՆԵԼ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՀԵՐԻՆ: