|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների դադարեցումը պայմանավորված է նրանով, որ Սպիտակ տունը փորձում է օգտագործել իրավիճակը՝ ներքաղաքական խնդիրները լուծելու համար. մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
«Այն, ինչ տեղի ունեցավ Վիեննայում, ԱՄՆ-ի մեղքով բանակցությունների դադարեցումն է։ Պարզ դարձավ, որ Բայդենը և Սպիտակ տունը դեռ որոշում չեն կայացրել այս հարցի վերաբերյալ»,- ասել է նա։
Խաթիբզադեի խոսքով՝ ԱՄՆ-ը միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը դարձրել է ներքին քաղաքականության մաս։ «Եթե ԱՄՆ-ը պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, ապա պետք է քաղաքական որոշում կայացնի»,- հավելել է նա։