|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իրանը մի շարք խոչընդոտների առջև կկանգնի, եթե խախտի միջուկային գործարքը: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը`վկայակոչելով Մեծ Բրիտանիայի արտաքին կապերի և համագործակցության նախարար Մարկ Ֆիլդի խոսքերը:
«Թեհրանի այսօրվա հայտարարությունը….. ողջունելի քայլ չէ»,- Բրիտանիայի խորհրդարանում ասել է նա` հավելելով. «Մենք այս փուլում, թերևս, չենք խոսում պատժամիջոցներ կիրառելու մասին, բայց դրանց մասին, իհարկե, բարձրաձայնվել է ու կբարձրաձայնվի»:
ԸՍտ գործակալության` Վաշինգտոնի` միջուկային գործարքից դուրս գալուց մեկ տարի անց Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներկայացրել է այն գործողությունները, որոնք դեռևս չեն խախտում գործարքի պայմանները, բայց կարող են ապագայում խախտել, եթե Իրանը շարունակի գործել նույն տեմպերով:
«Եթե Իրանը դադարեցնի իր միջուկային պարտավորությունների կատարումը, ապա, իհարկե, կլինեն հետևանքներ»,-ասել է բրիտանացի պաշտոնյան: