|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Տյումենի մարզի Տոբոլսկ քաղաքում գտնվող «Սիբուր» խմբին պատկանող «ԶապՍիբՆեֆտեխիմ» նավթաքիմիական համալիրը օգոստոսի 10-ին դադարեցրել է աշխատանքը՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ աղբյուրներից մեկի խոսքով՝ Ռուսաստանում հեղուկացված նավթային գազի (LPG) արտադրության խոշորագույն գործարանը դադարեցրել է աշխատանքը անորոշ ժամկետով՝ «վնասների մասշտաբը և դրանց հետևանքները գնահատելու նպատակով»։
Ոլորտի աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ «ԶապՍիբՆեֆտեխիմ»-ը տարեկան արտադրում է մոտ 6 մլն տոննա LPG, ինչը կազմում է Ռուսաստանում դրա ընդհանուր արտադրության շուրջ 40%-ը։ Գործարանում արտադրվող LPG-ի մոտ կեսն օգտագործվում է Տոբոլսկում գտնվող «Սիբուր»-ի ինտեգրված համալիրում՝ որպես նավթաքիմիական արտադրության հումք։