կարևոր
5917 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-23 16:15
Աշխարհ

Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիրը կարող է փրկել Իրանի միջուկային գործարքը

Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիրը կարող է փրկել Իրանի միջուկային գործարքը

Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը կամ «միջուկային գործարքը» պայմանավորվածւթյունների փլուզման եզրին է։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Պրիմակովի անվան արտաքին քաղաքական համագործակցության կենտրոնի «Մերձավորարեւելյան Էքսպրես» փոդքասթի եթերում։ Նրա խոսքով՝ Իրանի հետ «միջուկային գործարքը»  (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը) կանգ է առել այն կետում, որտեղից կարող է սկսվել շարժում դեպի համաձայնագրի լիակատար փլուզում»: Ընդ որում՝ Ռյաբկովն ընդգծել է, որ «դիվանագիտական աշխատանքի ռեսուրսը դեռ լիովին սպառված չէ»: Նա հավելել է․ «ռուսական կողմը շարունակում է ազդել ընդդիմախոսների վրա՝ ձախողումից խուսափելու համար»:

Միջուկային գործարքը Իրանի հետ ստորագրվել է 2015 թ-ին՝ նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամը հաղթահարելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից: ԱՄՆ-ի նախորդ նախագահ Թրամփը 2018 թ-ին որոշում էր կայացրել այդ պայմանավորվածոթյունից դուրս գալու մասին: ԱՄՆ ներկայիս նախագահ Բայդենը բազմիցս ազդարարել է Վաշինգոնին Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին: Բայդենը ծրագրից հեռանալու նախորդ վարչակազմի որոշումը անվանել է «խոսշոր սխալ», սակայն նրա վարչակազմը ոչ մի նշանակալի հրապարակային քայլ չի կատարել Իրանին ընդառաջ, թեեւ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան սկսել են Վիեննայում բանակցություններ վարել ծրագրի իր սկզբնական տեսքով վերականգնելու վերաբերյալ 2021 թ-ի ապրիլից: Սակայն 2022 թ-ի վերջին Բայդենը հայտարարել էր․ «Իրանի հետ միջուկային գործարքը փաստացի մեռած է, սակայն Վաշինգտոնը պաշտոնապես չի հայտարարի այդ մասին»։

Խնդիրն այն էր, որ ԱՄՆ-ն սկսեց բանակցային գործընթաց մտցնել միջուկային համաձայնագրի հետ անմիջական կապ չունեցող խնդիրներ, պահանջում էր փոփոխություններ Մերձավոր Արեւելքում Իրանի քաղաքականության մեջ, հրթիռային զինաթափում, սկսեց աջակցել Իրանում տեղի ունեցող բողքի ցույցերին եւ շրջանառության մեջ դնել ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանին աջակցելու Իրանի մերժումը: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը որոշել է հետադարձ կապի ուղիներ բացել Շվեյցարիայի եւ Օմանի միջոցով Իրանի շուրջ բանակությունների համար։ Երբեմն թվում էր՝ այդ բանակցություններում դրական հեռանկար է նշմարվում։

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է․ «ՀԳՀԾ-ի վերածնունդը տեխնիկապես շատ պարզ է»: Բայց ԱՄՆ-ի եւ արեւմտյան երկրների դիրքորշումներում, ռուսական թեմատիկային զուգահեռ, սկսեցին ներմուծվել նաեւ Գազայի պատերազմի համատեքստում Իսրայելի եւ Իրանի միջեւ հարաբերությունների խնդիրները։ Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը հայտարարել է․ »մենք ՀԳՀԾ-ն կօգտագործենք որպես հարթակ եր դաշնակիցների եւ գործընկերների հետ, ովքեր կրկին կլինեն մեզ հետ նույն կողմում՝ ավելի երկարաժամկետ եւ ավելի երկարաժամկետ համաձայնագրի համար»։

Թեհրանը պատասխանել է՝ նախազգուշացնելով Արեւմուտքին, որ միջուկային համաձայնագրի հարցերի դիվանգիտական կարգավորումից հրաժարվելը խթանում է միջուկային զենք մշակելուն՝ որպես վահան պոտենցիալ ագրեսիայի դեմ: Ահա թե ինչու, երբ Ռյաբկովը խոսում է այն մասին, որ Իրանի հետ բանակցությունները «կանգ են առել այն կետում, որտեղից կարող է սկսվել շարժումը դեպի լիակատար փլուզում», այնքան էլ պարզ չէ, թե որն է նրանց հիմնական գայթակղությունը՝ ԳՀՀԾ-ն ինքնին, թե ԱՄՆ-ի պահանջները Իրանին՝ Գազայի պատերազմի պատճառով Իսրայելի հետ հարաբեությունների սրման պայմաններում: Ըստ ամենայնի՝ այս պահին երկրորդ դիրքը գլխավորն է։ Հետեւաբար, Ուլյանովը, քննադատելով Արեւմուտքին, նշելով ներկայիս իրավիճակի անկայուն բնույթը, խոստովանեց՝ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու որոշումը, ի վերջո, մնում է Արեւմուտքին, եւ որ Ռուսաստանը չի կարող ստիպել նրանց վերսկսել բանակցությունները:

Այժմ իրավիճակի մեջ է մտցվում նոր ինտրիգ՝ սյուժեի հիմքի ընդլայնմամբ։ CBS News հեռուստաալիքն տված հարցազրույցում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մայք Թըրները հայտարարել է․ «հավանականություն կա, որ Իրանը կարող է իրեն հայտարարել միջուկային զենք ունեցող պետություն մինչեւ ընթացիկ տարվա վերջ»: Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի կոնկրետ համատեքստում, երբ չի վերացվել Իսրայելի դեմ Իրանի «հաշվեհարդարի հարվածի» սպառնալիքը, Թըրների հայտարարությունը երկսայր սուր է: Մի կողմից այն կարելի է որակել որպես Իրանի դեմ միավորվելու կոչ Արեւմուտքին, մյուս կողմից՝ նախազգուշացում Իսրայելին, որ Իրանին այսպես կոչված «կանխարգելիչ հարված» հասցնելու դեպքում այն կարող է վերածվել «միջուկային պատասխանի», ինչը «լուրջ էսկալացիայի կհանգեցնի տարածաշրջանում՝ չտեսնված հետեւանքներով»։ Այս կապակցությամբ CBS News -ը հիշեցնում է՝ ապրիլին Իրանն Իսրայելի դեմ օգտագործել է հիպերձայնային հրթիռներ, որոնցից յոթը խոցել են թիրախները՝ խոցելով ՀՕՊ համակարգը: Նման հրթիռների վրա կարող են օգտագործվել միջուկային մարտագլխիկներ։

Պաշտոնապես ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները չեն դադարեցվել։ Բայց պարզ է՝ դրանց վերսկսումը հնարավոր չէ մինչեւ ԱՄՆ ընտրական ցիկլի ավարտը, թեեւ Թերընեթը նշել է «կրիտիկական ժամկետ՝ 2024 թ-ի վերջ»։ Ուստի փորձագիտական հանրությունը գուշակում է, թե ինչ է անելու եւ կձեռնարկի Բայդենի վարչակազմը իրանական ուղղությամբ, եւ արժե՞ արդյոք Գազայի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ հնարավոր խաղաղության համաձայնագիրը կապել ՀԳՀԾ-ի շուրջ ԱՄՆ-ի բանակցությունների վերսկսման հետԿան տարբերակներ, կան հերթական պատժամիջոցներ Իրանի դեմ, բայց դեռեւս չկան գլխավոր որոշումներ։ Միջուկային գործարքի «սպանությունը՛ դեռեւս տեղի չի ունեցել, միայն Իրանի հետ ԱՄՆ-ի բազմամյա եւ բազմաբովանդակ հարաբերությունների պատճառով: Բայց այսօր նրանք կրկին դեգրադացիայի եզրին են։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի