Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարենը կարելի է միանշանակ ասել՝ քաղաքական առումով Իսրայելը հույս ունի «Հըզբոլլահի» շարժումը մղել պառակտման եւ, ցանկալի է, լիակատար ինքնալուծարման։ Այդ հույսերը անհիմն չեն, քանի որ նախորդ երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հատուկ ծառայություններին եւ բանակին հաջողվել է լրջորեն խարխլել ռազմականացված խմբավորման հրամանատարական ուղղահայացը։ Սեպտեմբերի 17-18-ը մի քանի հազար փեյջերների եւ կապի այլ սարքերի միաժամանակյա պայթեցմամբ լայնածավալ դիվերսիաները զգալի կորուստներ պատճառեցին կրտսեր պետերի շրջանում եւ շփոթություն սերմանեցին հասարակ մարտիկների շրջանում։
Այնուհետեւ ԻՊԲ-ն, ավելի բացահայտ թքած ունենալով բարոյականության եւ մարդասիրական իրավունքի վրա, ձեռնամուխ եղավ Բեյրութի ինտենսիվ օդային ռմբակոծություններին քառակուսի բնադրային մեթոդով՝ ամբողջությամբ ավերելով Լիբանանի մայրաքաղաքի դե ֆակտո «Հըզբոլլահին» պատկանող թաղամասերը։ Դա զանգվածային զոհեր է առաջացրել խաղաղ բնակչության շրջանում, սակայն Թել Ավիվը հասել է իր նպատակին՝ գլխատել շարժումը՝ սպանելով բոլոր բարձրաստիճան հրամանատարներին, այդ թվում՝ «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլային, որի մահը պաշտոնապես հաստատվել է սեպտեմբերի 28-ին։
Անկեղծ ասած՝ արդեն այդ ներածականներն իսրայելցիների ներխուժմանը հնարավոր հակազդելու հաջող՝ ինչպես 2006 թ-ին, հեռանկարը շատ պատրանքային էին դարձնում.որքան էլ քաջ ու անձնազոհ լինեն մարտիկները տեղերում, առանց հրամանատարության նրանք շատ չեն մարտնչի։ Իսկ գործողության մեկնարկից անմիջապես առաջ «Հըզբոլլահը» նաեւ կրկնակի հարված ստացավ թիկունքից։ Ի սկզբանե, պաշտոնական Բեյրութը հեռացավ դիմադրությունից՝ հայտարարելով ՄԱԿ-ի 2006 թվականի բանաձեւին հավատարիմ մնալու մասին, իսկ հետո Թեհրանը՝ լիբանանյան խմբավորման ընդհանուր ճանաչված հովանավորը, հայտարարեց, որ... կարիք չի տեսնում ինչ-որ ուժեղացումներ ուղարկելու, որովհետեւ Լիբանանը-դե-ն կարող է ինքն իրեն պաշտպանել։
Այսպիսով՝ «Հեզբոլլահը» պարզապես լուծարվեց՝ Թել Ավիվին քարտ-բլանշ տալով այն վերացնելուն, իսկ խմբավորումը հազիվ թե կարողանա պատկերել ավելի մեծ բան, քան քաոսային օջախային դիմադրությունը։ Նույնիսկ հնարավոր է՝ ՀԱՄԱՍ-ի պայքարը Գազայի հատվածում ավելի երկար տեւի, քան «Հեզբոլլահի» հոգեվարքը, թեկուզ այն պատճառով, որ վերջինիս մարտիկները փախչելու տեղ ունեն։ Բայց եթե Իրանն աջակցեր իր լիբանանցի հովանավորյալներին, ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, բայց արդեն չի ստացվի, ինչը Թեհրանի համար ինքնաբերաբար նշանակում է դեմքի եւ ազդեցության կորուստ տարածաշրջանում։ Ողջամիտ հարց է ծագում. իսկ հանուն ինչի՞ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը գնաց նման լուրջ դեմարշի եւ արդյոք կստանա իր ուզածը։
Վեկտորների բազմապատկիչ
Բավական բնորոշ է՝ բոլոր ճակատներում Իսրայելի ակտիվության աճի ֆոնին կյանքի նշաններ է սկսել ցույց տալ նաեւ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որն առավել հայտնի է որպես իրանական միջուկային գործարք: Այս չնախատեսված հարությունը, իր հերթին, ուղղակիորեն կապված է Իրանի նոր նախագահ Փեզեշքիյանի անվան հետ, ով փոխարինել է ավիավթարի հետեւանքով զոհված Ռայիսիին։
Ի տարբերություն վերջինիս՝ մեթոդական հակաարեւմտյան, Փեզեշքիյանը հայտնի է որպես ռեֆորմիստ եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից։ Մասնավորապես, 2015ին, լինելով Իրանի խորհրդարանի պատգամավոր, նա ընտրվել է հենց այդ միջուկային գործարքի վերահսկման հատուկ հանձնաժողովում եւ իր տեղում առավելագույն ջանքեր է գործադրել այն առաջ մղելու համար: Այժմ հենց Փեզեշքիյանն է առաջինը հանդես եկել պայմանագիրը վերակենդանացնելու առաջարկով, որը գրեթե ստորագրվել է 2018 թ-ին, սակայն հանկարծամահ է եղել դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո։ Առայժմ այդ գաղափարի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել միայն Բրյուսելում, մինչդեռ Նահանգների վերնախավը չափազանց զբաղված է ներքին պայքարով, որպեսզի շեղվի նման «մանրուքներից»։
Շատ մեկնաբաններ՝ հատկապես ռուսներ, Փեզեշքիյանի այս նախաձեռնությունից եւ ՄԱԿ – ի Գլխավոր ասամբլեայում նրա հռետորաբանությունից հետո, որտեղ Իրանի նախագահը դատապարտեց Ռուսաստանին Ուկրաինայի «սահմանները չհարգելու» համար, շտապեցին նրան «դավաճան» անվանել, բայց դա, թերեւս, չափազանցություն է: Իրականում Փեզեշքիյանին, հատկ պես հաշվի առնելով նրա ջերմ հարաբերությունները ԻՀՊԿ – ի հետ, շատ դժվար է «արեւմտամետ» անվանել.ճշմարտությանը շատ ավելի մոտ կլինի «բազմավեկտոր» բնորոշումը:
Որքան կարելի է հասկանալ, նա (եւ ընտրություններում նրան սատարած բնակչության մի մասը) անկեղծորեն կցանկանար իր երկիրը դարձնել մի տեսակ երկրորդ Թուրքիա, որը հաջողությամբ հավասարակշռում է Արեւմուտքն ու Արեւելքը, եւ որն առավելագույն օգուտ է ստանում երկու կողմերից։ Անաչառ խոսելով՝ լեզուն չի պտտվում Փեզեշքիյանին նման մտադրությունների համար դատապարտելու համար։
Այլ բան է՝ գործնականում նրանից առայժմ դուրս է գալիս ոչ թե երկրորդ Էրդողանը, այլ միայն երկրորդ Գորբաչովը, եւ այդ առումով «Հըզբոլլահին» սատարելուց ցուցադրական հրաժարումն ամենաանհավանական ասոցիացիաներն է առաջացնում 1989 թ-ին ԳԴՀ-ի դավաճանության հետ, որից հետո փլուզվեց ողջ սոցճամբարը։ Խոսքն անգամ վաղանցիկ տրամադրությունների մեջ չէ (որոնք տեղ չունեն իրական քաղաքականության մեջ), այլ այն, որ տարիների ընթացքում հաստատված դիրքերի կամավոր հանձնումը կասկածի տակ է դնում բաղձալի բազմավեկտորությունը, քանի որ հաշվի են նստում միայն ուժեղների հետ։
Հետաքրքրական է՝ սեպտեմբերի 30-ին ֆրանսիական Le Parisien պարբերականը հրապարակել է «ինսայդերական ինսայդ», որի համաձայն իսրայելցիներին Նասրալլան հաշվելու եւ վերացնելու հարցում օգնել է ԻՀՊԿ-ում ինչ-որ կրկնակի գործակալ: Դժվար թե իրականում այդպես լիներ (փեյջերների հետ կապված պատմությունը թափանցիկ կերպով ակնարկում է, որ հենց «Հըզբոլլահում» կար «խլուրդների» պարկեշտ պոպուլյացիա), բայց այս հրապարակումը կարող է արձագանք լինել Թեհրանի եւ Արեւմուտքից ինչ-որ մեկի միջեւ ակնարկների կուլուարային փոխանակմանը։ Կարծիք կա՝ նրանից Վաշինգտոնն ու Թել Ավիվը նախապես իմացել են՝ Իրանը հասունացել է իր վստահված անձանց խժռման հանձնելուն։ Իհարկե, սա միայն սպեկուլյացիա է, բայց եթե այն ճիշտ է, ապա հեռանկարները բավականին մռայլ են: Քանի որ Իրանը գործարքի համար վաճառել է «սիրելի կնոջն»՝ ի դեմս «Հըզբոլլահի», միանգամայն կարելի է ակնկալել, որ Եմենի հուսիտներն այսուհետ աջակցություն կստանան միայն բարի խոսքով։ Իսկ այն փաստը, որ Փեզեշքիյանն ու նրա թիմը միանգամից սկսել են իրենց գիծը թեքել այաթոլլա Խամենեիի դիրքի վրայով, թույլ է տալիս դատել իրանական պետական համակարգի լուրջ էրոզիայի մասին։
Խաղաղությո՞ւն եք ուզում! Պատրաստվեք պատերազմի
Տեսականորեն, «Փեզեշքիյանի պլանը» հաջողության հասնելու որոշ շանսեր կունենար, եթե նրա արեւմտյան վիզավիները պրագմատիկ լինեին, ապա, այո, կարելի էր հույս ունենալ որոշակի «փոխըմբռնման»: Առայժմ այն, ահա այսպես անակնկալ, կրկին ցուցադրում է միայն Ռուսաստան, որը սեփական շահերի համար խուսափում է Իրանի դեմարշներից.այդպես էլ ստացվում է, որ պարսկական «բարի կամքի ժեստերը» չեն խանգարում, օրինակ, վարչապետ Միշուստինի պետական այցին Թեհրան՝ համագործակցության հետագա ընդլայնման առաջրկներով։ Բայց Փեզեշքիյանի գլխավոր խնդիրն ամենեւին էլ Վաշինգտոնում չէ, որը դեռ չի արձագանքում «ազդանշաններին» (իսկ հետո կսկսի լիակատար հնազանդություն պահանջել), այլ Թել Ավիվում, որի կոկորդում նրանք դանակի նման խրված եբ։ Գաղտնիք չէ՝ իսրայելական իստեբլիշմենտն ընդհանրապես եւ արյունարբու մեսիականությամբ տոգորված Նեթանյահուն Թեհրանի եւ Արեւմուտքի հարաբերություններում լիցքաթափման ամենամեծ հակառակորդներն են։ Դա հեշտությամբ բացատրելի է. հիպոթետիկ «չեզոք» Իրանը կարող է հավակնել դառնալ տարածաշրջանում ամերիկացիների գլխավոր հենակետը, իսկ դա ակնհայտորեն սպառնում է Իսրայելի՝ որպես բացառիկ գործընկերոջ ներկայիս դիրքին։
Հենց այդ պատճառով Նեթանյահուն այնքան հետեւողականորեն եւ համառորեն տարածաշրջանը մղում է մեծ պատերազմի, որում ԱՄՆ-ն ստիպված կլիներ պյքարել Իրանի դեմ եւ իդեալականորեն ոչնչացնել վերջինիս պետականությունը: «Հակաահաբեկչական գործողությունը» Գազայի հատվածում եւ սկսված ներխուժումը Լիբանանն այս տրամաբանությամբ միայն վիթխարի սադրանքներ են, որոնք կստիպեին Թեհրանին լրջորեն հարվածել Թել Ավիվին, ուստի «Հըզբոլլահի» արտահոսքն Իսրայելի վարչապետին ամենեւին էլ ձեռնտու չէ։ Դա, իհարկե, չի նշանակում, որ խմբավորման չեն հարվածելու,այն էլ ինչպես։ Միայն թե սադրանքներն այսքանով չեն ավարտվի, իսկ Իսրայելին մնում է միայն մեկ տարբերակ՝ հարվածել անմիջապես Իրանին։ «Բարենպաստ» իրավիճակը թույլ է տալիս ամեն կերպ պտտել թեզերն այն մասին, որ Թեհրանը դե գաղտնի միջուկային ռումբ է հավաքում, եւ նույնիսկ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքն ատոմային արդյունաբերության օբյեկտներ այդ առումով ոչինչ չի տա՝ Թել Ավիվը կհայտարարի՝ նրանց «գնել են», «վախեցրել», «խաբել» եւ այլն։ Մի խոսքով՝ Փեզեշքիյանը, որքան էլ անկեղծ լինեն նրա բարի մտադրությունները, չափազանց անհաջող ժամանակ է ընտրել դրանց իրականացման համար։ Պատժամիջոցների տակից երկիրը դուրս բերելը նրա մոտ հաստատ չի ստացվի, եւ դա կարելի է «հաջողություն» համարել, քանի որ այլընտրանքներն ավելի վատն են։
Աղբյուրը՝ topcor.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի