Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իմ և պարոն Ռուբինյանի խոսակցության հիմնական թեման այն է եղել, որ ԱԺ-ն, որպես խորհրդարանական վերահսկողական օրգան, ինչո՞վ է զբաղվում, երբ այլ իրավիճակ է երկրում։ Երբ երկրի գործադիրի ղեկավարը հայտարարում է այն մտահոգությունների մասին, որ հնարավոր է լարվածությունը մեծանա և պատերազմական գործողություններ սկսվեն. ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Իհարկե, նախաձեռնությունները կարևոր են, բայց բոլոր նախաձեռնությունները պետք է լինեն ժամանակին, և այս ժամանակահատվածում երբևիցե իշխանական խմբակցության կողմից հրատապության, անվտանգության, սահմանային խնդրների վերաբերյալ նախաձեռնություն տեղի չի ունեցել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նախագծով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։