Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանին պաշտոնանկությունից հետո հաճախ կարելի է տեսնել Երևանի փողոցներում զբոսնելիս: Մեր տեղեկություններով՝ նա այս օրերին հաճախ է լինում նաև հայտնի «Մեցցո» երևանյան ակումբում, որը նախկին նախարարի սիրելի ժամանցային վայրերից է: Նախարարի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում նա հաճախ հենց այստեղ էր անցկացնում որոշ հանդիպումներ:
Երեկ էլ Yerkir.am-ի թղթակիցը Երևանի փողոցներից մեկում տեսել է Օհանյանին` կոստյում հագած, զբոսնելիս: Քայլելու ընթացքում նախկին պաշտոնյային էին մոտենում պատահական անցորդներ ու զրույցի բռնվում նրա հետ: Ուշագրավ է, որ քաղաքացիները Սեյրան Օհանյանին դիմում էին` պարո’ն նախարար, ինչն ակնհայտորեն հաճելի էր նրան: Քաղաքացիները հետաքրքրվում էին, թե ո՞ւր է նա, ի վերջո, գնալու, ինչո՞ւ այդպես եղավ, ի՞նչ է լինելու «երկրի վերջը» և այլն: Սեյրան Օհանյանն իրեն բնորոշ հանգստությամբ խոսում էր անցորդների հետ՝ այդպես էլ որևէ կոնկրետ պատասխան չտալով:
Կառավարության փոփոխությունների ֆոնին ամենից շատ քննարկվող պաշտոնանկությունից առաջ լրատվամիջոցները շտապեցին գրել, որ Սեյրան Օհանյանին կնշանակեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, սակայն նախկին նախարարը դա հերքեց: Խոսվում է նաև նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին: Թե ի՞նչ կլինի նախարարի «վերջը», առայժմ մնում է անհայտ: