կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-21 17:01
Քաղաքական

Չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված ՀՀ-ի շուրջը․ Սեյրան Օհանյան

Այն չնչին հաջողությունները,  որ վերջին պատերազմի ընթացքում տեղի են ունեցել, դրանք  տեղի են ունեցել մեր քաջարի հրամանատարների և նրանց  ենթակա զինվորների քաջագործությունների շնորհիվ․ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ։

«Ասել, թե այսօրվա պայմանները  պարզ պայմաններ են, կարելի է համեմատել մեր ամբողջ  պատմության հետ,  երբ  է եղել  Հայաստանի ու հայ ժողովրդի համար իրավիճակ, որը ոչ դյուրին է եղել։   Որքան էլ, որ արձանագրել  ենք պարտություն, բայց, այնուամենայնիվ,  283 կմ սահմանագծի երկայնքով, որը Արցախի Հանրապետության շուրջն էր, շուրջ 265 կմ տարածքում  կարողացել ենք մեր շփման գիծը պահպանել․ տեղում հրամանատարների և զինվորների հմուտ գործողությունների, մարտավարական հմուտ հնարքների շնորհիվ պահպանվել են այդ դիրքերը, իսկ այնտեղ, որտեղ հակառակորդի կողմից եղել  է մխրճում, հատկապես՝  Արցախի հարավային հատվածում, հրամանատարները, զինվորները նույնպես քաջարի կերպով, իրենց անձնազոհությամբ կարողացել են պահպանել հայ ժողովրդի արժանապատվությունը»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝  այսօր  չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված ՀՀ-ի շուրջը։

 «Անվտանգության միջավայրը փխրուն է, սպառնալիքները՝ թե՛  ներքին, թե՛  արտաքին, շատ են, բայց այդ սպառնալիքների կանխարգելման ուղղությամբ մեր հնարավորություններն այնքան էլ բարձր չեն, նամանավանդ մենք գտնվում ենք այնպիսի հոգեբանական վիճակում, երբ դեռևս մեկ տարի չի անցել, և չեն ամոքվել  մեր վերքերը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։