Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում հայ ժողովուրդը, ի լուր աշխարհի, ևս մեկ անգամ վերահաստատեց պայքարելու և հավերժ լինելու իր կամքն ու վճռականությունը։
Հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ ձգվող Ջահերի երթը, Արցախի և Հայաստանի բարձր ծածանվող դրոշների շարքերը, մեր բազմահազար հայրենակիցների արձագանքն ու էներգիան աննկարագրելի ոգևորությամբ էին համակել բոլորիս, և մեզանից յուրաքանչյուրն այն վստահ գիտակցումն ուներ և այսօր էլ ունի, որ ո՛ րևէ ուժ ի զորու չէ ջնջել ազգի այս տեսակը՝ հայը, Հայաստանը պատմության էջերից։
Մենք իսկապես զորեղ ու անկոտրում ենք, երբ միասին ենք, և շարունակելու ենք պայքարել մինչև վերջ՝ հանուն հայ ժողովրդի լինելիության, հանուն Արցախի և Հայաստանի։
Եվ ուրեմն՝
ԶԱՐԹՆԻ ՛ Ր, ԼԱ ՛ Ո, Ու ԿԲԱՑՎԻ՛ ՆՈՐ ԱՐՇԱԼՈւՅՍ։
Սեյրան Օհանյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար