Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մամուլում տեղ գտած յուրաքանչյուր հրապարակում, յուրաքանչյուր կարծիք, ցանկացած մամուլի ասուլիսում հնչեցված կարծիք, այս պահից սկսած, դառնում է հանձնարարական. այսօր խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Անդրադառնալով Արամի 30-ի, Աֆրիկյանների շենքի ճակատագրին՝ նախարարն ասաց. «Եթե պետությունը չի զբաղվում մշակութային հուշարձաններով, գալիս են մարդիկ, ովքեր շատ կոնկրետ զբաղվում են այդ հուշարձաններով: Մենք պետք է զբաղվենք, որ այլ մարդիկ չգան ու չավերեն: Մենք մշակում ենք հիմա ենթակառուցվածքներ, որոնք պետք է ծառայեցնեն այդ հուշարձանները՝ ի շահ հասարակության, զբոսաշրջության զարգացման, մեր երեխաների դաստիարակության»:
Ի դեպ, Ամիրյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե, ի վերջո, ինչպես նշում էր Լևոն Իգիթյանը, Արամի 30-ը «սարա՞յ» է, թե՞ ոչ:
Խոսելով Գրին քարտ ունենալուն վերաբերող հրապարակումներին` նախարարն ասաց. «Գրին քարտը ոչ թե դիմել և ստացել եմ, այլ շնորհվել է ԱՄՆ-ի կողմից` որպես պետության համար պահանջված մարդ, որոշակի ոլորտներում ծառայություններ կատարելու համար»:
Նա անդրադարձավ նաև վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» նախագծին: «Մշակույթի նախարարությունը ոչ մի ազդեցություն չունի Հանրային հեռուստաընկերության գործառույթների վրա: Ինչ վերաբերում է դիրքորոշմանը, ապա մշակույթի նախարարությունը մոտ ապագայում ծրագրում է ձևավորել պատվեր՝ մասնավոր հեռուստաընկերությունների պահով: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ազգային երգ և երաժշտությանը»,- ասաց նախարարը;
Հարցին, թե հնարավո՞ր չէ եթերում նվազեցնել ռաբիսի առկայությունը, Ամիրյանը պատասխանեց, որ ժամանակի ընթացքում մշակութային ծրագրերի շնորհիվ հայ ազգին ոչ հարիր երաժշտական ժանրերն իսպառ կվերանան:
Հարցին, թե` Ձեր անձնական դիրքորոշմամբ` պե՞տք է Հանրային հեռուստատեսությամբ նման երաժշտություն հրամցվի, նախարարը պատասխանեց. «Հանրային հեռուստատեսությունը ոչ միայն պետք է կրթի, այլև պետք է ապահովի ժամանց: Ժամանցային հաղորդումներն, անշուշտ, անհրաժեշտ են, բայց շատ ճիշտ եք նկատում՝ որակի խնդիր կա»:
Ամիրյանի խոսքով՝ մշակույթի նախարարությունը, բոլոր օղակներով միավորված, պետք է կարողանա ձևավորել մշակութային ճիշտ քաղաքականություն: