կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-31 10:08
Հասարակություն

Չկա՛ն արևմտամետ ուժեր և չեն կարող լինել. դրանց տակ թաքնված են Թուրքիայի շահերի սպասարկուները

Չկա՛ն արևմտամետ ուժեր և չեն կարող լինել. դրանց տակ թաքնված են Թուրքիայի շահերի սպասարկուները
Հայաստանում չկան Արևմտամետ ուժեր մի շատ պարզ պատճառով. Արևմուտքի՝ Անգլիայի և Ամերիկայի «Զոնա Նայողը» մեր տարածաշրջանում դա Թուրքիան է: Նշանակում է «Արևմտյանի» տակ թաքնված են թուրքամետ ուժեր:
 
Խոսքերին մի հավատացեք, նայեք մեր հարևան Վրաստանին. իրենց մոտ էլ գունավոր հեղափոխություն արեց Ամերիկան, բայց իտալացիների ու իսպանացիների փոխարեն եկան թուրքերը իրենց ներդրումներով, որոնց քողի տակ փաստացի թուրքացվեց Աջարիան և քայլ առ քայլ Վրաստանի մնացած մասերը, կառուցվեցին իսլամական դպրոցներ, մզկիթներ, խաղատներ: Իսկ տեղացիները հիմնականում դարձան սպասարկող անձնակազմ թուրքական հյուրանոցներում, սաունաներում ու ժամանցի վայրերում: Երկրները միայն տանկերով չեն զավթում, փափուկ ձև էլ կա զավթելու:
 
Կամ էլ նայեք Հայաստանի սորոսականներին, անվերջ օրինակներ կարող եմ բերել, թե ինչպես են իրենք գովում ու պաշտպանում թուրքերին: Կամ նիկոլներին նայեք, իբր թե ամբողջ կյանք եղել են արևմտամետ, բայց մի անգամ չեն խոսում Գերմանիայից կամ Բելգիայից, այլ միայն թուրքերին են գովաբանում:
 
Պատճառը պարզ է, չկան արևմտամետ ուժեր և չեն կարող լինել, արևմտյանի տակ թաքնված են Թուրքիայի շահերը մեր երկրում ակնհայտ սպասարկող ուժեր:
 
Դրանց խնդիրը իրենց տերերի հրահանգով մեր երկրի դարպասների բացումն է թուրքերի առաջ, Հայաստանի անվտանգային համակարգի փլուզումը, թրքացումը և հայկական սեպի վերացումը, մի խոսքով` Հայաստան առանց հայերի: Ճանաչեք գառան մորթով գայլերին:
 
Թերեզա Մխիթարյան