կարևոր
5380 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-12 12:13
Քաղաքական

Կա՞ն ուժեր, որոնք կարող են ավելի լավ անել, թող գան անեն, եթե չեն անում, մեզնից չեն կարող պահանջել՝ մենք էլ չանենք. Սաղաթելյան

Կա՞ն ուժեր, որոնք կարող են ավելի լավ անել, թող գան անեն, եթե չեն անում, մեզնից չեն կարող պահանջել՝ մենք էլ չանենք. Սաղաթելյան

Ես մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ես մի օր կխոսեմ վերջին երկու տարվա ընթացքում բոլոր ուժերի, անհատների, քաղաքական ուժերի արած-չարածի, տեղի, դերի ու մնացածի մասին. այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իրենց ընդդիմադիր անվանող մի շարք ուժերի՝ «Դիմադրության» շարժմանն ուղղված քննադատություններին։

«Բայց, նորից եմ կրկնում, իմ խնդիրն էսօր դա չէ, դա մեր գործին օգուտ չի բերի։ Դաշնակցությունը վերջին երկու տարվա մեջ եղել է Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտը համախմբողի, սուր ծայրերը հարթեցնողի դերում։ Ու ես անկեղծ ասում եմ՝ ես առավելագույն ջանքերը ներդրել եմ դա ստանալու համար, որովհետեւ կարծում եմ, որ սրանց հաղթելու ճանապարհը դա է։ Կա՞ն մարդիկ, ուժեր, որ կարծում են՝ իրենք կարող են ավելի լավ եւ արդյունավետ պայքարել, ու մենք անկարող ենք, թող գան անեն ավելի լավը։ Բայց եթե իրենք չեն անում, չեն կարող մեզնից պահանջել, որ մենք չանենք», - ընդգծել է Սաղաթելյանը։