Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից անցկացված հարցումների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների կեսից ավելին կարծում է, որ երկիրը պետք Է ունենա արեւմտամետ արտաքին քաղաքականություն, բայց միեւնույն ժամանակ լավ հարաբերությունները պահպանի ՌԴ-ի հետ:
Հարցման արդյունքների համաձայն, մասնակիցների 54 տոկոսը հանդես է եկել արտաքին քաղաքականության արեւմտամետ ուղեգծի օգտին՝ ՌԴ-ի հետ լավ հարաբերությունների պահպանմամբ: 2016 թվականի հուլիսին այդ հարցին դրականորեն Էր պատասխանել հարցման մասնակիցների 48 տոկոսը: Դրա հետ մեկտեղ 12 տոկոսը պաշտպանել էր բացառապես արեւմտամետ քաղաքականությունը, իսկ 9 տոկոսը՝ բացառապես ռուսամետ:
Հարցվածների 53 տոկոսի կարծիքով՝ Վրաստանին օգուտ կբերի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, դրա հետ մեկտեղ 31 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որ երկիրը կշահի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից:
Սոցիոլոգիական հարցումն անցկացվել է 2016 թվականի նոյեմբերի 4-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 3 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: