կարևոր
985 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-10 13:35
Քաղաքական

Գեղցու շուստրիությամբ է քայլ անում․ առավոտյան արևմտամետ է, երեկոյան`ռուսամետ․ Վիգեն Հակոբյան

«Հայաստանն այնպիսի պետություն է, որի նաև հանրային կյանքը պայմանավորված է արտաքին գործոններով»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքո՝ շատ դեպքերում ասում են՝ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության ածանցյալն է, շարունակությունը, սակայն, Հայաստանում ներքին քաղաքականությունն է արտաքին միջավայրի, ազդակների, մարտահրավերների ածանցյալը։

«Հայաստանի,  որի սուվերենության  աստիճանը 2020թ-ից հետո ամենացածր մակարդակի վրա է գտնվում, երբ երկիրը փաստացի գտնվում է բազմաբևեռ կառավարման ներքո, դեպքերը պայմանավորված են արտաքին խաղացողների ակտիվությամբ»,-ասաց նա։

Քաղտեխնոլոգը նշեց, որ այդ առումով Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը Հայաստանի վարած քաղաքականության ստերիոտիպն է, մասնակցում է  ԱՊՀ ղեկավարների գագաթաժողովին, մյուս կողմից չի ստորագրում երկու կարևոր փաստաթղթեր։

«Հայաստանի վարած քաղաքականությունն է՝ առավոտյան՝ արևմտամետ, կեսօրին՝ իրանամետ, երեկոյան՝ ռուսամետ։ Սա գեղցու շուստրիություն է, փորձում ես և Ռուսաստանին խաբել, և Արևմուտքին, հետո պարզվեց, որ Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական առաջնահերթությունը Թուրքիան է, ինչի մասին ես վաղուց էի ասել»,-նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։