|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մահացել է Հայաստանի միակ թառ պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանը։ Այս մասին հայտնել է կոմպոզիտոր Արա Գևորգյանը։
«Նա միակն էր, որ պատրաստում էր աշխարհում գոյություն չունեցող Բաս քանոն հայկական նոր գործիքը: Նա մնացել էր միակը, որը թառ էր պատրաստում:
Ափսոսում եմ, որ տարիներ շարունակ բոլոր հեռուստա-ռադիո եթերներից առաջարկում էի բացել երաժշտական գործիք պատրաստելու դպրոց կամ դասարան, բայց ափսոս չհասցրեցինք ...
Հուսանք օրը կգա, կծնվեն ու կշարունակեն վարպետի գործը»,– գրել է Գևորգյանը։