կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-06 15:35
Տարածաշրջան

Թուրքիան արտաքսել է Հայոց ցեղասպանության մասին հոդված պատրաստող գերմանացի լրագրողին

Թուրքիան արտաքսել է Հայոց ցեղասպանության մասին հոդված պատրաստող գերմանացի լրագրողին

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան ժամանած գերմանական Der Spiegel պարբերականի ֆոտոլրագրող Էնդի Շփիրան արտաքսվել է երկրից՝ գիշերը մեկուսարանում անցկացնելուց հետո:

 

Zaman-ը, վկայակոչելով Diken.com պարբերականը, հաղորդում է, որ Շփիրան ժամանել էր Թուրքիա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հոդված պատրաստելու: Նա Ստամբուլ էր ժամանել մարտի 28-ին գերմանական Դյուսելդորֆ քաղաքիցՎայրէջքից անմիջապես հետո 4 քաղաքացիական անձինք Շփիրային տարել են անվտանգության հատուկ տարածք և կարգադրել բացել ուղեբեռը: Լրագրողի ներկայացրած փաստաթղթերը չեն համոզել թուրքերին: Լրագրողին հաղորդել են, որ հաջորդ առավոտ նրան հետ կուղարկեն Դյուսելդորֆ, և տարել են օդանավակայանի մեկուսարան:

 

«Թուրքական իշխանության ներկայացուցիչները գերմանացի գործընկերներիս ասել են, որ հագուստիս գույնի և «ռազմական տեխնիկայի» պատճառով մտածել են, որ ես ջիհադական եմ: Սակայն ավելի ուշ իմացանք, որ այն գիշեր, երբ ես օդակայանում էի, Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանը տեղեկացրել էր թուրքական իշխանությանը, որ ես լրագրող եմ, և պաշտոնական բողոք են ներկայացրել»,- պատմել է լրագրողը:

 

Անցյալ տարի Der Spiegel ամսագիրը Թուրքիայից հետ էր կանչել իր թղթակից Հասնեյն Քազըմին այն բանից հետո, երբ նա Սոմա քաղաքում 301 հանքագործի կյանք խլած աղետը լուսաբանելուց հետո սկսել էր սպառնալիքներ ստանալ: Քազըմը ավելի քան 10.000 սպառնալիք էր ստացել էլեկտրոնային փոստով, Facebook-ով և Twitter-ով, որոնցից մեկում սպառնում էին «փողոցում տեսնելու դեպքում կտրել նրա կոկորդը»: