Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ SOAD խմբի բաս-կիթառահար Շավո Օդաջյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որի վրա գրված է. «Նրանք փորձեցին թաղել մեզ` չիմանալով, որ մենք սերմեր էինք»:
Նաև թողել հետևյալ գրառումը. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի ընթացքում Օսմանյան կայսրության ձեռքով անխնա կոտորվեցին ավելի քան 1.5 միլիոն անմեղ տղամարդիկ, կանայք և երեխաներ: Ինձ համար գարշելի է այն, որ հարյուր տարի անց Թուրքիայի կառավարությունը ոչ միայն կտրականապես հերքում է մեր նախնիներին կոտորելու պատասխանատվությունը, այլև սպառնում ցանկացած ազգի, ով ճանաչում է Ցեղասպանությունը:
Ամեն տարի ԱՄՆ նախագահը խոնարհվում է Թուրքիայի սպառնալիքների առաջ և քաղաքականությունը գերադասում է մարդու իրավունքների սկզբունքին` այն իր անունով` ցեղասպանություն չկոչելով:
Շնորհակալություն Ֆրանցիսկոս պապին և բոլոր ժողովուրդներին, որոնք արդարացիորեն հայտարարում են այն, ինչ եղել է մարդկային իրավունքների պատմության այս մութ էջում, և չեն զգուշանում բառերի ձևակերպումից` հանցագործներին գոհացնելու համար: Կա միայն մեկ բառ, մեկ բառ, որն ստեղծվել է մեր ժողովրդի ողբերգությունը նկարագրելու համար` ցեղասպանություն: Դրան այլ կերպ անդրադառնալով, քանի որ այն վրդովեցնում է մեղավորներին, թույլ է տալիս վերջիններիս խուսափել պատասխանատվությունից»:
Նա գրառման վերջում դրել է «#արթնացրեք հոգիներին #թուրքիան ձախողեց» հեշթեգեր: