Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
94 տարեկանում կյանքից հեռացել է հոլանդացի հայտնի ինժեներ Լոդեվեյկ Օտտենսը, որը հայտնագործել է ձայներիզներն ու CD-ն: Այդ մասին տեղեկացնում է NRC Handelsblad հրատարակությունը:
Օտտենսը մահացել է տանը՝ Հյուսիսային Բրաբանտում շրջանում, մարտի 6-ին: Ինժեները ծնվել է 1926 թվականին Բելլինգվոլդում, սակայն մեծացել է Ուտրեխտ քաղաքում: 1952 թվականին նա սկսել է գործունեություն ծավալել Philips ընկերությունում, որտեղ 8 տարի անց դարձել է կազմակերպության արտադրանքի մշակման բաժնի վարիչ: Մեկ տարվա ընթացքում Օտենսը և նրա գործընկերները աշխարհին նվիրել են առաջին շարժական մագնիտոֆոնը: Հաջորդ գյուտը կոմպակտ ձայներիզներն էին: Հիմնվելով սարքի ավելի փոքր չափի մասին սեփական պատկերացումների վրա՝ որոշ ժամանակ անց նա ստեղծել է CD-ն: 1986 թվականին ինժեները թոշակի է անցել: Ինչպես նշում է պորտալը, նա միշտ շեշտում էր, որ երկու գյուտերն էլ իր թիմի համախմբվածության արդյունք էին: