կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-21 16:13
Մշակույթ

«System of a Down» ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը նոր խումբ է կազմել

«System of a Down» ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը նոր խումբ է կազմել

System of a Down ռոք խմբի բաս կիթառահար, ամերիկահայ Շավո Օդաջյանը «North Kingsley» անունով նոր խումբ է կազմել. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին նա հայտարարել է իր ինստագրամյան էջում:

Նա նշել է.  «Ես հպարտությամբ հայտարարում եմ իմ նոր խմբի՝ «North Kingsley»-ի մասին: Երգերը շուտով կլինեն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցներից մեկում նա պարզաբանել է՝ ինչ է նշանակում նոր խմբի անվանումը: Նա մանրամասնել է, երբ ինքը Հայաստանից Լոս Անջելես է տեղափոխվել, ապրել է հենց North Kingsley Drive փողոցում:

«Դա հենց այն փողոցն է, որտեղ ես մեծացել եմ և տեսել ամեն ինչ: Հենց այդ փողոցում եմ ես հասկացել, թե ինչ է ընկերությունը: Ես այնտեղ մեծացել եմ, ուստի դա ինձ համար շատ բան է նշանակում: Երբ արտաբերում եմ այդ անունը, հենց դա իմ աճն է, թե ինչպես դարձա այն, ինչ կամ»,- հավատացրել է նա: