կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-19 12:44
Հասարակություն

Բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները նշել են Հոլին կամ Գույների փառատոնը

Բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները նշել են Հոլին կամ Գույների փառատոնը

Բժշկական բուհի հնդիկ ուսանողները նշել են իրենց ամենահայտնի տոներից մեկը՝ Հոլին կամ Գույների փառատոնը։

Գարնանային այս միջոցառմանը ներկա են եղել Օտարերկրացիների ուսուցման դեկանատի ղեկավար, դեկան Գայանե Ավետիսյանը, փոխդեկան, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը, Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ռահուլ Անիլ Սետհին։ 

Տոնը խորհրդանշում է գարնանամուտը, ինչպես նաև բարու հաղթանակը չարի կամ ջերմության հաղթանակը սառնության նկատմամբ:

Տոնը շատ նման է մեր հայկական ավանդական Վարդավառին։ Այն տոնվում է ինչպես Հնդկաստանի բնակիչների կողմից, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ ի նշան ազատության ու կապանքներից ձերբազատման։

Հոլին ունի 2000 տարուց ավելի պատմություն ու, սովորաբար, նշվում է երկու օր` փետրվարի վերջին ու մարտի սկզբին նորալուսնի ժամանակ։