կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-21 20:10
Իրավական

Հնդիկ ուսանողները կեսգիշերին հրավառություն են արել Երևանում

Հնդիկ ուսանողները կեսգիշերին հրավառություն են արել Երևանում

Հունիսի լույս 21-ին, կեսգիշերից 15 րոպե անց, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում ստացվեց։ Կենտրոն էր զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ Դավիթ Անհաղթի փողոցում հրավառություն է։
Քաղաքացու նշած վայր մեկնեց բաժնի հերթապահ խումբը։ Ձեռնարկված միջոցառումներով, կարճ ժամանակում հրավառություն կատարողները հայտնաբերվեցին և հրավիրվեցին ոստիկանության բաժին։
Օտարերկրացի ուսանողներ էին։ Գիրիդարան Պասադը ոստիկաններին հայտնեց, որ ընկերոջ ծննդյան օրվա առթիվ, հնդկական խորտկարանի դիմաց, ինքն է հրավառություն կատարել։
Փաստի առթիվ իրականացվում է վարչական վարույթ։
Կազմվել է համապատասխան արձանագրություն։