|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 23-24-ին Երևանում՝ «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ դրամաշնորհային մրցույթը հաղթած ՌՏՀ Պլեխանովի անվ. Երևանի մասնաճյուղի «Միդաս» թիմի աշխատանքի շնորհանդեսը։ Թիմը ցուցադրեց արհեստական բանականության և VR տեխնոլոգիաների օգնությամբ իրականացրած ծրագիրը։
Ցուցահանդեսի այցելուները ականատես եղան Ռուսաստանի պատմության և մշակույթի մասին 360 աստիճանի ինստալյացիայի և այցելեցին ռուսական հեքիաթներ VR սաղավարտի միջոցով: Բացմանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ՝ Աննա Դոնչենկոն Ռուսական տան փոխտնօրեն Վիկտորիա Դերիպասկոն, «Մոսկվայի տան» տնօրեն Հայկ Մելիքյանը, պաշտոնատար այլ անձինք։
Մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը բարձր գնահատեց ուսանողների աշխատանքը և հույս հայտնեց, որ Մոսկվայի կառավարությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել ուսանողների գիտա-տեխնիկական, կրթական և մշակութային նախաձեռնություններին։