Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2006 թվականի հունիսի 15-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքը։
«Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը: Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի: Սույն մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ:
Հայաստանի Հանրապետության դրոշի նկարագրության գունավոր պատկերը ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածում». վերոնշյալ օրենքի 2-րդ հոդվածն է, որտեղ, ինչպես տեսանք, ներկայացված է նաև հայոց պետական դրոշի յուրաքանչյուր գույնի խորհուրդը։
ՀՀԿ փոխնախագահ, օրենքի ընդունման ժամանակ՝ ԱԺ երրորդ գումարման պատգամավոր Արմեն Աշոտյանը, պետական խորհրդանիշերի օրվան նվիրված իր այսօրվա անդրադարձի տակ նշել է, որ դրոշի գույների խորհդի նկարագրությունը օրենքով ամրագրելու հարցը օրենքի ընդունման նախօրյակին քննարկել են լուսահոգի Վահան Հովհաննիսյանի հետ։ Նկարագրության տեքստը կազմվել է Հայաստանի Առաջին հանրապետության շրջանի ազգային-պետական գործիչներ Ստեփան Մալխասյանի, Սիմոն Վրացյանի և այլոց քննարկումների ու արտահայտած տեսակետների հենքի վրա։ Արդյունքում՝ գույների խորհրդի՝ վերոհիշյալ տեսքով նկարագրությունը Արմեն Աշոտյանը մտցրել է օրենքի նախագծի մեջ, և այդկերպ այն ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանն ու հաստատմանը։
Ահա այդպես, այդ քննարկումների և նախաձեռնության արդյունքում՝ ՀՀ պետական դրոշի գույների խորհրդի նկարագրությունը իրավական առումով ստացել է միս ու արյուն։