Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գյոթե» ինստիտուտը Թրոիզդորֆի նկարազարդ գրքի թանգարանի հետ համատեղ Երևանում հոկտեմբերի 5-28-ը ներկայացնում է գերմանական մանկական պատկերազարդ 13 գրքի ցուցահանդես:
Գերմանական սրահի ղեկավար Ժաննա Գաբրիելյանի խոսքերով` ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում հայ ընթերցողին ծանոթանալու գերմանացի գրողների ստեղծագործություններին:
«Ցուցահանդեսին, միջազգայնորեն ճանաչված դասականներից բացի, ներկայացված են երիտասարդ արվեստագետներ, որոնց ստեղծագործությունները խոսում են գերմանական պատկերազարդ գրքի վերջին միտումների մասին»,- ասաց նա` հավելելով, որ ցուցահանդեսի նպատակը դեպի մեծ աշխարհ երեխաների առջեւ կյանքի դռները բացելն է:
Ցուցահանդեսը համախմբել է ժամանակակից մանկական պատկերազարդ գրքարվեստի լայն սպեկտր` ջրաներկից և կոլաժից մինչև թվային փորձարկումներ: Երբեմն նկարչի տեսակետը միամիտ է, երբեմն` թերահավատ, բայց և ինտելեկտուալ:
Սրահի ղեկավարը նշեց, որ 13 մասնակից արվեստագետները հրավիրվել էին ընտրելու իրենց իսկ պատկերազարդ գրքի հնգական նկարազարդում և ներկայացնելու իրենց տեսակետը ընտրության վերաբերյալ:
«Սրա միջոցով ցուցահանդեսն անմիջական կամուրջ է ստեղծում մասնակիցների հետ»,- ասաց Ժ. Գաբրիելյանը: Նա նշեց նաեւ, որ մենք մեր գրքերում երեխաներին երբևիցե չենք բացատրել, թե ինչպես պետք է լսեն, ուտեն կամ էլ թե` ինչ է նշանակում սիրել, մահանալ: Մեր հեքիաթներում միշտ չարի ու բարու պայքարն է ներկայացվում, որտեղ էլ, բնականաբար, միշտ հաղթում է բարին. «Այս գրքերում մարդ կարող է հանդիպել կյանքի փիլիսոփայությանը»:
Գաբրիելյանը տեղեկացրեց նաև, որ գերմանական սրահն ունի 500 մանուկ ընթերցող: